Armenian

Օգնություն՝  Հաճախորդների

Տեղեկություն մեր հայախոս հաճախորդների համար

Շնորհակալ ենք, որ հետաքրքրվում եք փող ու էներգիա խնայելու մասին:

Ծանոթություն Adobe Acrobat-ի շուրջ՝

Հնարավոր է, որ մի շարք ծրագրեր ունենան ներկրելի նյութեր (downloadable file): Ձեզ թերևս հարկավոր լինի PDF-ի ընթերցման ծրագիր, ինչպիսին է Adobe Acrobat-ը, որպեսզի բացեք և ընթերցեք այդ նյութերը: Եթե ձեր համակարգիչում կարիքն ունեք Adobe Acrobat զետեղելու, այստեղ սեղմեք նրա անվճար տարբերակի համար ՝
- Adobe Acrobat

Հաճախորդի օգնության ծրագրեր

Եթե ինքներդ, կամ մեկը որին ճանաչում եք, հանկարծ դիմագրավում եք մի անակնկալ նյութական դժվարություն կամ ունեք սահմանափակ եկամուտ, այս ծրագրերը կարող են օգնել փող և էներգիա խնայելուն:

Մեր CARE ծրագրի միջոցով, փողի խնայումը ձեր կարծածից ավելի հեշտ է:

Մենք նվիրված ենք ձեր կարիքները հասկանալու: CARE ծրագիրն առաջադրում է ձեր էներգիայի հաշվի վրա ամսական 30% զեղչ, որը նշանակում է տարեկան միջին հաշվով $275 խնայողություն: Եթե իրավասու եք, սովորաբար զեղչը կտեսնեք ձեր դիմումը ստանալուց մինչև 30 օր հետո: Նպաստը տուն բերեք մի հեռախոսազանգով կամ մի քանի համակարգիչի կոճակներ սղմելով:

Եթե ուզում եք անգլերենով դիմել, այստեղ սեղմեք՝
Դիմեք հիմա

Եթե ուզում եք հայերենով դիմել, զանգահարեք 2-1-1 և խնդրեք հայերեն լեզվի գիծը:

FERA ծրագիրը

Մեր FERA ծրագիրն առկա է երեք կամ ավելի անձերից բաղկացած ընտանիքների համար: Էլեքտրականության վրա ստացեք ավելի ցածր դրույք՝ եթե օգտագործումը հասնի որոշակի մակարդակի:  Եթե ուզում եք հայերենով դիմել, զանգահարեք 2-1-1 և խնդրեք հայերեն լեզվի գիծը:

Ձեր բնակարանի հանգիստը բարելավեք մեր Էներգիայի խնայողությունների օգնության ծրագրով

Ամեն մի փոքր օգնություն տարբերություն կանի: Էներգիայի խնայողությունների օգնության ծրագրի միջոցով դուք կարող եք ստանալ անվճար էներգիա խնայող սարքեր և կատարել տնային բարելավումներ, որոնք կարող են փող խնայել ձեզ համար և օգնել, որ ձեր բնակարանը դառնա ավելի հանգստավետ: Անկախ նրանից թե վարձով եք բնակվում, թե սեփականատեր եք, իրավասու լինելու դեպքում՝ SDG&E-ի կողմից լիազորված  ընկերությունների աշխատողներ (contractors) ձեր բնակարանը կգան  ձեզ հայթայթելու՝        

  • Նոր, էներգիա խնայող սառցարաններ և լույսեր
  • Նոր կամ վերանորոգված դռներ և լուսամուտներ
  • Միկրովեյվներ, ջուրը տաքացնող սարքեր և բարձր էներգիայի արդյունավետություն ունեցող հագուստ լվացող սարքեր
  • Տաքացման և հովացման ծասքերը նվազեցնելու նպատակով մեկուսիչների տեղադրում (insulation), դռների և լուսամուտների ճեղքերի խցանում, տաք եւ պաղ օդի ելքը եւ մուտքը կասեցնելու նպատակով (weather stripping and caulking):

Եթե հետաքրքրված եք եւ ուզում եք դիմումնագիրը լրացնել հայերենով, խնդրում ենք այստեղ սեղմել՝
Դիմեք հիմա

Եթե ուզում եք հայերենով դիմել, զանգահարեք 1-866-597-0597 և խնդրեք հայերեն լեզվի գիծը:

false

Հաճախորդի օգնության լրացուցիչ ծրագրեր

Եթե ուզում եք ավելի իմանալ ձեր հաշիվները վճարելու՝ վերաբերյալ օգնության կամ ներքևը նշված մեր մյուս օգնության ծրագրերի մասին, ազատ զգացեք զանգահարել 1-800-411-7343 և խնդրեք, որ ձեզ միացնեն հայերեն լեզվի գծին:

Հավասարեցրեք ձեր ամսական էներգիայի հաշիվը

Ձեր հետագա էներգիայի հաշիվները դարձրեք ավելի հետևողական և գրանցվեք մեր Հավասար Վճարման Ծրագրին (Level Pay Plan): Դա ձեր ամսական էներգիայի հաշիվը կանխատեսելու հեշտ եղանակ է: Ծառայությունն անվճար է: Լրացուցիչ տեղեկության կամ դիմելու համար զանգահարեք 1-800-411-7343 և խնդրեք, որ ձեզ միացնեն հայերեն լեզվի գծին:

Բուժման կարիք ունեցողներին հատուկ ծրագիր

Հատուկ կարիքներ ունեցող անձինք, որոնք պահանջում են տաքացնող, հովացնող կամ կյանքին աջակցող սարքեր, կարող են լրացուցիչ էներգիա ստանալ ավելի ցածր արժեքով: Այս ծրագրին իրավասու լինելը կախված չէ ընտանիքի եկամուտից, բայց պահանջվում է բժշկի ստորագրություն: Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք 1-800-411-7343 և խնդրեք, որ ձեզ միացնեն հայերեն լեզվի գծին:

Ջերմաստիճանի նկատմամբ զգայուն ծրագիր

Եթե սաստիկ տաքությունը առողջական վտանգներ է ներկայացնում ձեր տանը բնակվող որևէ անձի, գրանցվեք՝ նահանգի կողմից թելադրված հերթական էներգիայի անջատումներից առաջ ծանուցողական հեռախոսականչեր ստանալու համար: Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք 1-800-411-7343 և խնդրեք, որ ձեզ միացնեն հայերեն լեզվի գծին:

Հատուկ կարիքներ ունեցողների համար

Եթե ինքներդ կամ ձեզ ծանոթ մի անձ ունեք սահմանափակ տեսողություն, SDG&E-ի ծառայություններ մատուցող անձը կարող է ձեզ օգնել նշաններ զետեղել փուռերի թվատախտակների և ջերմաչափների վրա, հեշտացնելու համար դրանց օգտագործումը: Եթե ունեք տեսողության խանգարում, ձեր SDG&E հաշվի տեղեկությունը կարող եք ստանալ կույրերի լեզվով (Բրեյլով): Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք 1-800-411-7343 և խնդրեք, որ ձեզ միացնեն հայերեն լեզվի գծին: